Պատահարներ 

Ինքնասպանության փորձ կատարած ԱԱԾ աշխատակցի վիճակը շարունակում է ծանր մնալ. «Փաստինֆո»

analitik.am

Երեկ առավոտյան ՀՀ կառավարության շենքում ինքասպանության փորձ կատարած ՀՀ ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին, «Փաստինֆո»ի հարցին ի պատասխան, հայտնել են Առաջին համալսարանական հիվանդանոցից:

Երեկ կատարված վիրահատությունից հետո նա դեռևս մնում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, շտապ օգնության կանչով ՀՀ կառավարության վարչական շենքից գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով Լյուդվիգ Հովհաննիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Նախնական վարկածով 32-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել` իր մոտեղած ծառայողական ատրճանակով կրակելով իր գլխին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից