Պատահարներ 

Մեքենան ընկել է Սևանա լիճը

analitik.am

Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ` 1989 թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ.-ը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան:

Նույն շարքից