Պատահարներ 

Գեղարքունիքի մարզում ՀԿԵ-ի գլխավոր կոնդուկտորը հոր ընկերոջ Նիվայով 300 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. Shamshyan. com

analitik.am

Shamshyan.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի Գեղամա փողոցի բնակիչ, 22-ամյա Սերգեյ Սարգսյանը իր վարած Վազ 2121 մակնշի 27 ՕՏ 416 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Զովաբերդ-Դդմաշեն ավտոճանապարհին՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վթարի հետևանքով Ս. Սարգսյանը սալջարդով և կոտրվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ կայքի՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Սևան քաղաքի բնակիչ Արայիկ Մուրադխանյանի անվամբ, ում տղան Ս.Սարգսյանի ընկերն է:

Վերջինիս հայտարարության համաձայն՝ ավտոմեքենան վարելու ընթացքում իր առջև կենդանի է հայտնվել և ինքը, խույս տալով կենդանուց, չի կարողացել կառավարել մեքենան և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և միայն հասցրել է իրեն դուրս նետել ավտոմեքենայից, և եթե նա այդ քայլին չդիմեր, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ ունենար:

Լրատավմիջոցի տեղեկություններով՝ Ս.Սարգսյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գլխավոր կոնդուկտոր, իսկ ավտոմեքենան ապահովագրված է Կասկո եղանակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից