Պատահարներ 

Սեպտեմբերի 3-9-ը տարածաշրջանում մի քանի երկրաշարժեր են գրանցվել. ՍՊԾ

analitik.am

ՍՊԾ դիտացանցը ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Այս մասին հայտնում են «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից։

Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ (մագնիտուդ 5.4): Ստորգետնյա ցնցումները մասնավորապես զգացվել են Ստեփանակերտ քաղաքում և Տավուշի մարզի Այգեձոր ու Չորաթան գյուղերում՝ 4-5 բալ, Իջևան ու Նոյեմբերյան քաղաքներում՝ 4 բալ, Վանաձոր, Ստեփանավան, Երևան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հետևել է 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7, 3.0 և 3.4) երեք հետցնցում:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից երկուսը` 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 3.2) Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած 4 և 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2 և 3.3) սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է գրանցվել Վրաստանում՝ Քութայիս քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք: Սեպտեմբերի 7-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.5) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքից 29 կմ դեպի հարավ:

Նույն շարքից