Պատահարներ 

Լոռու մարզում գայլերի ոհմակը 10 ոչխար է հոշոտել

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը, մարզպետը, փոխմարզպետը և գյուղապետը:

Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով հետագա գործողությունները քննարկելու առնչությամբ:

Նույն շարքից