Պատահարներ 

Առեղծվածային դեպք Սյունիքում. 4 անչափահաս երեխաների հայրն անհետ կորել է. Armlur.am

analitik.am

Արդեն երկու օր է` որոնվում է Սյունիքի մարզի Թասիկ գյուղի բնակիչ 34-ամյա Մանվել Ղազարյանը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանն ահազանգել է, որ սեպտեմբերի 8-ին Մ. Ղազարյանը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր, ինչից հետո նրան ոչ ոք չի տեսել: Երկու օր որոնելուց հետո այսօր առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Armlur.am-ի հետ զրույցում Խաչիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր համագյուղացին սեպտեմբերի 8-ին` ժամը 15:00-ի սահմաններում, տան անդամներին ասել է, որ պետք է նախիրն արոտավայր տանի, ու անվերադարձ դուրս է եկել. «Այս պահին ոչինչ չենք կարող ենթադրել` որտեղ կարող է լինել, ուր կարող էր գնալ: Գյուղի ողջ բնակչությունն ԱԻՆ-ի աշխատողների հետ երրորդ օրն է փնտրում ենք, բայց դեռ հետքի վրա չենք հայտնվել»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից