Պատահարներ 

Ինքնասպանությունից առաջ 25-ամյա երիտասարդը վիճաբանել է հոր հետ. նոր մանրամասներ. Armlur.am

analitik.am

Սեպտեմբերի 8-ին մայրաքաղաքում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության հերթական դեպք է գրանցվել: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել է 25-ամյա Տիգրանի դին:

Armlur.am-ին դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Կայքին հասած տեղեկությունների համաձայն` դեպքից առաջ Տիգրանը վիճաբանել է հոր հետ, արագ բարձրացել շենք և 10-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից իրեն ցած նետել:

Armlur.am-ին հաջողվել է պարզել, որ կատարվածը Տիգրանի հարազատների շրջանում մեծ շփթություն է առաջացրել. որևէ մեկը չի կարողանում պատկերացնել՝ ինչը կարող էր նրան նման քայլի դրդել. նա բարձրագույն կրթություն ուներ, աշխատում էր ճարտարապետական ընկերությունում, նշանված էր:

Ի դեպ, ականատեսների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրը ինքնասպան եղած երիտասարդի հուղարկավորության կապակցությամբ Երևանի Անդրանիկի 102-րդ հասցեն մարդաշատ էր, շենքի մուտքը շրջափակված էր անհաշվելի քանակությամբ ավտոմեքենաներով և ծաղկեպսակներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից