Պատահարներ 

Բաղրամյանի դպրոցականների զանգվածային թունավորումից. Տուժածների թիվը հասնում է 45-ի

analitik.am

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ին առողջապահության նախրարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ:

Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանու: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։

Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ:

Աշխատանքները շարունակվում են:

Նույն շարքից