Պատահարներ 

Արտակարգ դեպք Պտղնի գյուղում. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 60-ամյա Քաջիկ Բաբայանը իրեն պատկանող ЗИЛ 130 մակնիշի 17 ԼՕ 381 համարանիշի ավտոմեքենայով Պտղնի գյուղում անակնկալ նկատել է, որ ավտոմեքենայում բարձված խոզի տուկերում հրդեհ է բռնկվել: Մինչ կժամաներ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, գյուղի ժողովուրդն իրենց ուժերով փորձել են մարել կրակը, սակայն չեն կարողացել, քանի որ խոտը չոր է եղել և կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին հրշեջները կրակը մարել են, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից