Պատահարներ 

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքում

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 10-ին` ժամը 23.59-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` ավտոլվացման կետի մոտակայքում,ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրազ Մելքոնյանը (ծնված 1989թ.) իր վարած «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 34 ZT 945 պ/հ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1984թ. ծնված Ա. Գ.-ին (ծնված 1984թ.), ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացել է:

Նույն շարքից