Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Այնթափ գյուղում։ Գերեզմանատանը տղամարդու դի է հայտնաբերվել։
Ըստ տեղեկությունների՝ մահացածը 78 տարեկան էր՝ նույն գյուղի բնակիչ։ Տղամարդու դին հայտնաբերվել է իր կնոջ գերեզմանին։ Գյուղացիների տեղեկություններով՝ նա չէր հաշտվել կնոջ մահվան հետ և հաճախ է ծանր հոգեվիճակում այցելել նրա շիրմին։ Հերթական այցի ժամանակ հենց գերեզմանի մոտ հանկարծամահ է եղել։