Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցի փողոցի բնակիչ, 30-ամյա Սևակ Գասպարյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալից նշված հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ սեպտեմբերի 5-ին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո:
Ս. Գասպարյանն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր էր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում