Սեպտեմբերի 7-ին ինքնասպանության փորձ կատարած՝ կառավարության անվտանգության աշխատակցի գիտակցությունը վերականգնվում է: Այս մասին հայտնում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Այսօր առավոտյան անջատվել է արհեստական շնչառության սարքը: Ունենք դրական տեղաշարժ»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ այս պահին հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առաջիկայում ևս այդ բաժանմունքում է լինելու: