Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտայի Գյուլիքեխյան փողոցի խաչմերուկում Nissan մակնիշի 34 CՍ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև հարվածել պողոտայի թիվ 33 հասցեի երկաթե դարպասին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 2-րդ շենքի բնակիչներ, 24-ամյա Արամ Օսիպյանը և 20-ամյա Հայկ Օսիպյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազգականներն են, սակայն, ըստ կայքի տեղեկությունների, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, պարզապես ազգանունն է համընկել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում