Թափառում ենք ֆեյսբուքներում
Ես քո լայքով , դու՝ ուրիշի,
Ստատուս ենք կիսում-տանում՝
Ես քո լայքով, դու՝ ուրիշի:
Կարոտում եմ, խնդում, տխրում
Քո կոմենտով, դու` ուրիշի,
Նկարներ եմ անվերջ փոխում,
Ես քո տեսքով, դու` ուրիշի:
Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող ֆեյսբուքում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք լայքելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…