Պատահարներ 

Մայրաքաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 78-ամյա քաղաքացու դին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ բազմոցի վրա, հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ս. Ք.-ի դին:

Նույն շարքից