Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Չիլիում երկրաշարժի հետևանքով մոտ 1 մլն մարդ տարհանվել է: Այս մասին հայտարարել է երկրի Արտակարգ իրավիճակների հարցերով ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն:
Նա կոչ է արել այն շրջանների բնակիչներին, որտեղ պահպանվում է ցունամիի վտանգը, չվերադառնալ իրենց տները:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը հայտարարել է այսօր կառավարության անդամների հետ տուժած շրջաններ այցելելու մտադրության մասին: Նա նշել է, որ երկրաշարժի հետևանքով քանդվել են ճանապարհներ և կամուրջներ, ինչպես նաև տներ Սալամանկա քաղաքում: