Պատահարներ 

Աննախադեպ հեղհեղումներ Թաիլանդում. կան զոհեր ու վիրավորներ

Թաիլանդում հինգ նահանգների տարածքը, որտեղ է գտնվում նաեւ Պատայա հանրահայտ հանգստավայրային քաղաքը, աղետի գոտի է հայտարարվել ՝ ուժեղ ջրհեղեղի պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Արեւադարձային փոթորկի հետեւանքով Չոնբուրի, Սիսակետ, սուրին, Տակ ու Չանթխաբուրի նահանգներում ջրի տակ են մնացել ճանապարհներն ու բնակելի թաղամասերը:

Այս շաբաթվա ընթացքում արդեն երկու անգամ ջրի տակ են մնացել Բանգկոկը Պատայայի հետ միացնող արագընթաց մայրուղու որոշ հատվածներ: Բուն հանգստավայրի տարածքը նույնպես անցած գիշեր հայտնվել էր տարերքի հարվածի տակ:

Նույն շարքից