Բլոգ 

Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին

Թաթա՝ 10.000 $ (3 երգը)

Դե, քանի որ Թաթան չափազանց հայտնի է, որպեսզի հասանելի լինի, Թաթայի երգելու գինը ստիպված էի ճշտել ծանոթներիցս մեկից, ում հարսանիքին նա երգել էր։ Իմ ցուցակը 5 երգի հաշվով է, բայց նրանց հարսանիքին Թաթան 3 երգ էր երգել, որի համար վճարել էին 10.000 $: 5 երգը չոր հաշվարկով կկազմեր մոտ 16.000 $, բայց գործ չունենք, ավելի լավ է հրապարակել այն, ինչ գիտենք։

Լիլիթ Հովհաննիսյան՝ 4500 $ (3 երգը)

Լիլիթ Հովհաննիսյանը Ձեր հարսանիքին 3 երգը կերգի 4500 $-ով, ինչն ավելի թանկ է, քան ցուցակում առկա աստղերի՝ 5 երգի համար պահանջվող գումարը։

Մնացած աստղերը կամ անհասանելի էին, կամ չէին պատասխանում փակ համարից եկող զանգերին։ Կփորձեմ պարզել նաև նրանց գները և կներկայացնեմ հաջորդ նյութում։

Հ.Գ․ Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում էին ինձ իմ հարսանիքի առթիվ։

Սոֆի Մխեյան 4000 $

Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը, (մի գուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել) ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը։ 20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգեի 1000-1500 $, ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն ստացվեց 4000 $։

Նյութի աղբյուր` lovemysoulofficial.wordpress.com

 

Նույն շարքից