Պատահարներ 

Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել

analitik.am

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն Իրանի մի շարք շրջաններում առնվազն 10 մարդու մահվան պատճառ են դարձել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով AFP գործակալությանը։

Վեց մարդ մահացել է Փաքդաշտ քաղաքից ոչ հեռու, որը տեղակայված է Թեհրանից 25 կմ հեռավորության վրա։ Խորմոզգան նահանգում մահացել է 4 մարդ, որոնցից 2-ը՝ երեխաներ։

Իշխանությունները զգուշացրել էին երկրի 10 նահանգներում հեղեղումների և ջրի մակարդակի բարձրացման վտանգի մասին։

Նույն շարքից