Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքին պատկանող «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել էր. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Սեպտեմբերի 24-ին ոստիկանությունում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը` 1938 թ. ծնված Սուրեն Մելիքյանը, հիվանդանոցում նույն օրը, ժամը 08:30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն: