Լոնդոնի հարավում այրվում է Եվրոպայի խոշորագույն մզկիթներից մեկը: Այս մասին հայտնում է independent.co.uk-ն՝ հղում անելով Լոնդոնի հրշեջ ծառայությանը: Հրշեջները տեղայնացրել են կրակը: Կրակի են մատնված մզկիթի առաջին երկու հարկերը:
Բժիշկների հաղորդմամբ՝ մեկ մարդ հոսպիտալացվել է շմոլ գազից թունավորվելու պատճառով:
«Բայթուլ Ֆութուհ» մզկիթը կառուցվել է 2003 թվականին: Այն տեղավորում է մինչև 10 հազար հավատացյալի և համարվում է Արևմտյան Եվրոպայի խոշորագույն մզկիթներից մեկը:
https://www.youtube.com/watch?v=izpclfr-EqU