Բլոգ 

Վարսահարդարը խորհուրդ է տալիս չարդուկել մազերը

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է КАРИНА ( г. Троицк академическая пл. дом 3 салон красоты КАРИНА) գեղեցկության սրահի միջազգային լայն ճանաչում ունեցող վարսահարդար Կարեն Մկրտչյանը: Կարենի մշտական հաճախորդներն են Ռուսաստանի մի շարք հայտնի դեմքերն ու շոու-բիզնեսի աստղերը:

Պատմեք մի փոքր Ձեր մասնագիտության մասին, ինչո՞ւ ընտրեցինք հենց վարսահարդարումը:

-Միշտ սիրել եմ այդ մասնագիտությամբ: Երբ մի անգամ փորձեցի, ինձ մոտ ստացվեց ու սկսեցի սովորել վարսահարդարումը:

2015 թվականին ի՞նչ կտրվածքներն են նորաձև և մազերի ինչպիսի՞ գունային երանգները:

-Որևէ սանրվածք չեմ կարող հիմա առանձնացնել, քանի որ լինում են տարբեր դիմագծեր, տարբեր մարդիկ: Դրա համար ընտրում եմ դիմագծերին համապատասխան կտրվածք: Նույնկերպ ընտրում եմ նաև գույների երանգները:

Բոլորս էլ գիտենք, որ մազերի խնամքը բավականին ժամանակատար գործընթաց է, ինչպե՞ս կարելի է տան պայմաններում խնամել մազերը, ի՞նչ օգտագործել և ինչի՞ց խուափել:

-Անհրաժեշտ է պարզապես խնամել և խուսափել չվնասել մազերը, կասեի` ամենակարևորը զերծ մնալ մազերն արդուկելուց, քանի որ շատ շատերն են տան պայմաններում հենց արդուկի միջոցով վնասում իրենց վարսերը:

Մի փոքր ներկայացրեք Ձեր հետագա ծրագրերը, ի՞նչ նպատակներ ունեք և արդյոք դրանք կապված են վարսահարդարման ոլորտի հետ:

-Նպատակներս շատ են, դրանցից շատերը, իհարկե, կապված են  վարսահարդարման ոլորտի հետ, որոնցից է` հասնել համաշխարհային բարձր մակարդակի:

Արդյոք նպատակ կա ինչ-որ մի ժամանակ Հայաստանում գործունեություն ծավալել:

-Հայաստանի հետ կապված առայժմ ոչինչ չեմ կարող ասել:

Նույն շարքից