Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենաներ, կան արգելափակվածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Լիճք» տաքսի ծառայության «Opel Astra G» մակնիշի 34 VA 833 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Ի.) եւ «Toyota Camry» մակնիշի 58 ZZ 555 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենաները:
Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց։