Պատահարներ 

ԱՄՆ հարավում հեղեղումների հետեւանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի մաս կազմող Սպարտանբերգ շրջանում շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով  ջրհեղեղ է սկսվել, որի պատճառով տեղի ոստիկանությունը փակել է ճանապարհները, ներառյալ՝ թիվ 95 դաշնային ավտոմայրուղին։ Տարերային աղետի հետեւանքով մեկ մարդ զոհվել է։

Կամուրջներից մեկի տակ միանգամից մի քանի մեքենա ջրասույզ է եղել, մեկ մարդ չի կարողացել դուրս գալ մեքենայից։ Զոհվածի անունը չի հրապարակվել։

Ինչպես պատմել է այդ շրջանի Արտակարգ պատահարների վարչության պետ Դագ Բրայսոնը, երկու հոգու հնարավոր է եղել փրկել։ Մեկ մարդ մնացել է մեքենայում, որը ջրի հոսանքը քշել է ճանապարհից։ Երկրորդին հաջողվել է կառչել ծառից, երբ  ջուրը հասել է նրան։  Երկուսին էլ հիվանդանոց են հասցրել աննշան վնասվածքներով։

Ոչ միայն շրջանում, այլեւ ամբողջ նահանգում հեղեղի պատճառով էլեկտրականության վթարներ են տեղի ունեցել։ Հեղեղների տարածքում բոլոր դպրոցները փակվել են, մարդկանց խորհուրդ է տրվում տանը մնալ։ Մոտակա մի քանի օրերի ընթացքում տարերային աղետը կշարունակի մոլեգնել Հարավային Կարոլինայում։ Բացի այդ, հանգստյան օրերին մոտ արեւելյան ծովեզերքին կարող է հարվածել Հոակին մրրիկը, որն այժմ ակտիվ է Ատլանտյան օվկիանոսում։

Նույն շարքից