Պատահարներ 

Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին «Մերսեդես»-ն ընկել է ձորը

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 05:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Բաղանիս-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Մերսեդես Ց» մակնիշի 37 SV 857 պետհամարանիշով (վարորդ` 1986  թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Հրշեջ-փրկարարները Կ. Հ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Նույն շարքից