Պատահարներ 

Վթար Արմավիրի մարզում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 00.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Կիրովի փողոցում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 34 UA 383 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ` Խ. Խ.) 50 OL 045 համարանիշերի  ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը` 20-ամյա Հ. Ս.-ն, տեղի ուժերով տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:

Բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Ա.-ինը՝ բավարար:

Նույն շարքից