Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Էջմիածնում. կա 1 զոհ և 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին Վեհափառի փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 19-ամյա Խորեն Խաչիկյանի վարած Վազ 2121 մակնիշի 50 ՕԼ 045 համարանիշի և Էջմիածին քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սյունցի վարած Վազ 2106 մակնիշի 31 ՍA 383 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա. Սյունցը և ուղևոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Հարություն Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ ժամը 04:20-ի սահմաններում Ա. Սյունցը գիտակցության չգալով՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից