Պատահարներ 

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Ford-ը բախվել է Mercedes-ին. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Հակոջյանը իր վարած Ford Transit մակնիշի 108 UO 64 համարանիշի բեռնատարով բախվել է կայանված վիճակում գտնվող Ք. Աբովյանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Վարդանյանին պատկանող Mercedes E 280 մակնիշի 06 UU 591 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մաշադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Mercedes-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից