Պատահարներ 

Երևանում ԵՊՀ-ի ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 10 փողոցի թիվ 2 տան մոտ Նուբարաշեն 12 փողոցի 3-րդ շենքի բնակիչ, 19-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 03 ММ 030 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակչուհի, 61-ամյա Սոֆյա Խաչատրյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից