Պատահարներ 

13 ավտովթար մեկ օրում. վիրավորվել է 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:

Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 8, յուրացման` 2, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից