Պատահարներ 

Երևանում բախվել են Toyota-ն ու Нива-ն, որից հետո նրանցից մեկը՝ լուսակրին, ինչն էլ ընկել է հետիոտների վրա

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ղուկասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 23 ՕՕ 774 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 23-ամյա Դավիթ Բեկջանյանի վարած Վազ 2121 մակնիշի 05 SU 045 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչի հետևանքով լուսակրի ցուցանակներն ընկել են այդ պահին հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Հերմինե Անախասյանի և 17-ամյա Մերի Թամարյանի վրա՝ վնասվածքներ պատճառելով գլխի և մարմնի տարբերի մասերին:

Վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մ. Թամարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից