Պատահարներ 

Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ն ու Opel-ը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 36-ամյա Տիգրան Գզրարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 01 FR 707 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Հունան Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 FT 391 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից