Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի թիվ 47 տան տանիքի վրա է հայտնվել Գազ 66 մակնիշի ավտոմեքենա և այն տանիքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պարգև Խաչիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Յուրա Ավալյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում