Պատահարներ 

Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan Teana-ն ու «07»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Հայրապետյանի վարած Nissan Teana մակնիշի 10 ՏT 055 համարանիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Միքայել Ջալոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 FԼ 141 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ը կողաշրջվել է:

Մանրամասն՝ shamshyahn.com

Նույն շարքից