Պատահարներ 

31-ամյա վարորդը մահացել է Արմավիր-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած "Մերսեդես Բենց E-280" և "Ֆոլքսվագեն Գոլֆ" մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է:
Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Առավոտյան ժամը 7.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գառնիկ Սերգոյանը մահացել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նույն շարքից