Պատահարներ 

ՕԼաֆ ուժգին փոթորիկը մոտենում է ամերիկյան ափերին

Խաղաղ օվկիանոսի արևելքում Օլաֆ անվանումով փոթորիկը նոր թափ է առել: Մասնագետների տվյալների համաձայն՝ փոթորկը երկրորդ կարգի ուժգնություն ունի: Նշվում է, որ հոկտեմբերի 19-ին՝ երեկոյան ժամերին, փոթորիկն էլ ավելի կուժգնանա:

Ինչպես գրում է  Honolulu Star Advertiser-ը, այս պահին փոթորիկը գտնվում է Հավայան կղզու Հայլո քաղաքից  2.4 հազար կմ դեպի հարավ-արևմուտք: Այն տեղաշարժվում է ժամում ավելի քան 20 կմ արագությամբ:

Դեռևս փոթորկը համարվում է անվտանգ Հավայան կղզիների և Կալիֆոռնիայի ափերի համար: Չնայած, բացառված չէ, որ ԱՄՆ-ը կհետաձգի մի շարք թռիչքներ՝ ոչ բարենպաստ եղանակի պատճառվ:

Նույն շարքից