Պատահարներ 

ՌԴ-ում McDonald’s-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 4 անցորդի

Ռուսաստանի Իվանովո քաղաքում McDonald’s-ի աշխատակիցը իր Kia Ceed ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 4 անցորդի: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում:

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ երբ, վարորդը որոշել էր հատել անցորդների համար նախատեսված հատվածը՝ կարմիր լույսի ժամանակ: Ինչպես երևում է ճանապարհային տեսախցիկի տեսաձայնագրույթունից, Kia-ն բառացիորեն քշել է մարդկանց:

Վթարի հեղինակը իրեն մեղավոր է ճանաչել՝ երթևեկության կանոնները խախտելու համար: Իր արարքը վարորդը բացատրել է նրանով, որ շտապում էր McDonald’s՝ աշխատանքի:

Նույն շարքից