Պատահարներ 

Կոշ գյուղի մոտ «ԶԻԼ»-ը շրջվել է, գարեջրի շշերը թափվել են ու փակել ճանապարհը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ում` Կոշ գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի 34 QT 053 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Վազգեն Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով գարեջրի դատարկ շշերը (արկղերով) թափվել են ավտոճանապարհին՝ դարձնելով անանցանելի:

Ժամը 06.20-ի սահմաններում կողաշրջված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի 34 AS 303 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.). տուժածներ չկան:

Ժամը 07.10-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

42 44 45Լուսանկարները՝ shamshyan.com-ի

Նույն շարքից