Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 233-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել աջակողմյան քարե պատնեշին եւ գլորվել:
Վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: