Պատահարներ 

Օմսկում ձյան առատ տեղումները շղթայական ավտովթարների պատճառ են դարձել

Ռուսաստանի Օմսկ քաղաքում ձյան առատ տեղումների հետևանքով՝ քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շղթայական ավտովթարների թիվը հասնում է 43-ի: Հայտարարվել է փոթորկի նախազգուշացում:

Տարածաշրջանի ղեկավար Վիկտոր Նազարովը հանձնարարել է ակտիվացնել ճանապարհների մաքրման աշխատանքները և դուրս բերել բոլոր ձնեմաքրման մեքենաները:

Տեղի բնակիչների պնդմամբ` ավելի հեշտ է տեղաշարժվել ոտքով, քան տրանսպորտով, քանի որ խցանումները հասնում են 150 կմ-ի:

Նույն շարքից