Պատահարներ Ռազմական 

Թուրք-սիրիական սահմանին հայ պատանի է զոհվել

analitik.am

Թուրք-սիրիական սահմանին, Ղամիշլիից Թուրքիա տանող ճանապարհին 14-ամյա հայ պատանի է զոհվել` Արմեն Ժիրայր Ավետիսյան անունով: Այս մասին տեղեկացնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը:

Ըստ աղբյուրի, նա փորձում էր ծնողների հետ ցամաքային ճանապարհով մուտք գործել Սիրիա, սակայն կրակոցներից մահացել է:
Արմեն Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը, ըստ նույն աղբյուրի, պետք է կատարվեր այսօր Ղամշլիի հայ առաքելական Սբ. Հակոբ եկեղեցու մեջ:

Նույն շարքից