Պատահարներ 

Ողբերգական ավտովթար. 20-ամյա վարորդը ավտոմեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 20-ամյա Արտաշես Ալեքսանյանը իր վարած Վազ 2104 մակնիշի 34 TՍ 183 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից