Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Լիբուրն քաղաքում, տեղի է ունեցել խոշոր ավտովթար. զոհերի թիվը հասել է 49-ի: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվել են տարեց մարդիկ, ովքեր ուղևորվում էին էքսկուրսիայի՝ Բեարն:
Դժբախտ պատահարի արդյունքում ողջ է մնացել հինգից ութ մարդ: Վիրավորների և զոհերի թվում երեխաներ չկան: Բախումից հետո ավտոբուսն ու բեռնատարը բռնկվել են:
Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը, դա Ֆրանսիայում 1982 թ. ի վեր ամենախոշոր ավտովթարն է: