Պատահարներ 

Երևանում «Coca Cola»-ի աշխատակիցը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ղանբարյանը Հ. Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իր վարած Nissan մակնիշի 57 AA 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչուհի, 68-ամյա Վիոլետա Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Մ. Իզմիրլյանի անվան բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից