Պատահարներ 

Երևանյան բնակարաններից մեկում 69-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել Լ. Մ.-ի (1946 թ. ծնված) դին:

Նույն շարքից