Պատահարներ 

Սայաթ-Նովա գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի, ինչը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1982 թ. ծնված Վ. Ղ.-ը, կորցնելով հեծանիվի հավասարակշռությունը, ընկել է ջրատարը:

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին:

Նույն շարքից