Պատահարներ 

«Օպել Օմեգա»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում

analitik.am

Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 18-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Օմեգա» մակնիշի 11 SO 517 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի հարակից ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից