Պատահարներ 

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինը կողաշրջվել է

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Հայկանուշ Սարգսյանի վարած Porsche Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի և 44-ամյա Քերոբ Սարգսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 OU 175 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Mitshubishi-ին կողաշրջվել է:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից