Պատահարներ 

Խոշոր վթար Խանջյան փողոցի թունելում. «Մերսեդեսը» շրջվել է

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի դիմաց՝ թունելում, ավտովթար է տեղի ունեցել և վարորդին մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև թիվ 18 փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Mercedes մակնիշի 34 PQ 102 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 33-ամյա Գոռ Շահբազյանը նշված ավտոմեքենայով բախվել է թունելի մեջ գտնվող բաժանարար պատին, այնուհետև մոտ 50 կողաշրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու շտապ օգնության 1-03 բրիգադը:

Փրկարարները մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացան ավտոմեքենան մասնատելով՝վարորդին դուրս բերել մեքենայից, ով տեղափոխվեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկեցին ավտոմեքենան և փակեցին գազի բալոնի փականը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից